«Борисполь» միջազգային օդանավակայանում վերահսկողություն կսահմանվի նաև ուղևորներին դիմավորողների նկատմամբ
«Борисполь» օդանավակայանի անվտանգության ապահովումը կատարելագործելու նպատակով հուլիսի 30-ից վերահսկողություն կսահմանվի ոչ միայն ուղևորների, այլև նրանց դիմավորողների նկատմամբ:
Վերահսկողության կետեր կլինեն բոլոր մուտքային և ելքային հատվածներում:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բոլոր նրանք, ովքեր կգտնվեն օդանավակայանում ստուգում կանցնեն:
Ուղևորներն պետք է ներկայանան թռիչքից 40 րոպե առաջ, որպեսզի համապատասխան գրանցում կատարեն:
Վերահսկողությունը կսահմանվի ներքին գործերի նախարարության և համապատասխան անվտանգությունն ապահովող այլ կազմակերպությունների կողմից:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: