Նիդեռլանդների վարչապետը պահանջել է Կիևից դադարեցնել ռազմական գործողությունները
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Ուկրաինայի իշխանություններից պահանջել է անհապաղ դադարեցնել ընթացող ռազմական գործողությունները մալազիական "Boeing 777"-ի կործանման վայրի հարակից շրջանում: Այդ մասին հայտնել է ИТАР-ТАСС գործակալությունը՝ հղում անելով "НОС" հեռուստաընկերությանը: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նա լուրջ անհանգստություն է հայտնել, որ միջազգային փորձագետները դեռևս չեն կարողանում ժամանել ողբերգության վայր:
Այդ պատճառով վարչապետը կոչ է արել Պորոշենկոյին դադարեցնել ռազմական գործողությունները: