Դոնեցկի կենտրոնում բնակչության տարհանման աշխատանքներ են սկսվել
Դոնեցկի կենտրոնում բնակչության տարհանում է տեղի ունենում իրականացվող հրետանային ռմբակոծության պատճառով: Այդ մասին տեղեկությունը տեղադրված է եղել քաղաքի ղեկավար Ալեքսանդր Լուկյանչենկոյի կայքում: Գրում է Gazeta.ru-ն:
ԱԻՆ-ի տեղեկությունների համաձայն՝ Դոնեցկի մարզում ռմբակոծությունների հետևանքով մի շարք փողոցներում բազմաթիվ բնակելի շենքեր են տուժել:
Տուժել են նաև այդ տարածքներում կայանված բազմաթիվ ավտոմեքենաներ:
Բոլոր հասցեներով շտապ օգնության բրիգադներ են ժամանել: Ավելի վաղ հայտնել էին, որ Դոնեցկի կենտրոնում մի շարք պայթյուններ են որոտացել: