Չինաստանի անվտանգության նախկին նախարարի դեմ հետաքննություն է սկսվել
Չինաստանի անվտանգության նախկին նախարար Ցժոու Յունկանը հետախուզման մեջ է գտնվում՝ «լուրջ կարգապահական խախտումների» մեղադրանքով: Այդ մասին հայտարարել է Agence France-Presse գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Գործակալության փոխանցմամբ՝ «լուրջ կարգապահական խախտումներ» տերմինը սովորաբար կիրառվում է կոռուպցիային անդրադառնալու դեպքում:
Ցժոու Յունկանը լքել է պաշտոնը 2012թ.-ին և համարվում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության ամենաազդեցիկ մարդկանցից մեկը:
2014թ. մարտին ՉԺՀ իշխանությունները առգրավել էին 14,5 մլրդ. դոլար արժողությամբ նրա սեփականությունը: