Լոնդոնի ամենահայտնի երկնաքերը 1,1 մլրդ դոլարով վաճառքի է հանվել
Լոնդոնի ամենահայտնի երկնաքերը՝ «Վարունգը» (Gherkin), վաճառքի է հանվել նվազագույն 1,1 մլրդ դոլար գումարով: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
180 մ բարձրությամբ 40-հարկանի շենքը կառուցվել է 2004 թ. բրիտանացի հայտնի ճարտարապետ Նորման Ֆոսթերի նախագծով: Երկնաքերն իր ձևով հիշեցնում է վարունգ, ինչի համար էլ ստացել է համապատասխան անվանումը:
2007 թ. գերմանական "IVG Immobilien" ընկերությունը և բրիտանական "Evans Randall" հիմնադրամը համատեղ այն 1 մլրդ դոլարով գնել են "Swiss Re" ընկերությունից: