Ռուսաստանում 233 հազար ուկրաինացի փախստականի կարգավիճակ է ստացել
ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով լիազոր Պավել Աստախովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ 233 հազար ուկրաինացի արդեն փախստականի կարգավիճակ է ստացել: Գրում է Gazeta.ru-ն:
Աստախովի խոսքով՝ հուլիսի 29-ի դրությամբ իր ունեցած տվյալներով՝ Ուկրաինայից ժամանած փախստականներին ընդունում են Ռուսաստանի 66 շրջաններ: Պաշտոնապես գրանցվածների քանակը գերազանցում է 233114-ը:
Այդ մասին նա գրել է ինստագրամի իր էջում: Նրա խոսքով` գրանցվածներից 34503-ը երեխաներ են, 751-ը՝ կանայք, որոնցից 90-ն իրենց երեխաներին լույս աշխարհ են բերել ՌԴ տարածքում: