Գազայի վառելիքի ռազմավարական գլխավոր պահեստը հրդեհվել է
Գազայի հատվածում իսրայելական գնդակոծությունից հետո բռնկվել է վառելիքի ռազմավարական գլխավոր պահեստը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Կայանի աշխատակիցների խոսքով՝ դա ավելի կսրի պաղեստինյան անկլավի բնակիչների էներգամատակարարման խնդիրը:
«Ակնհայտ է, որ Իսրայելի տանկերի կողմից արձակված արկերն ընկել են գլխավոր կենտրոնի վրա, որտեղ պահվում են ռազմավարական վառելիքի պաշարները: Անխոս դա կազդի էներգամատակարարման վրա, այդ թվում նաև հիվանդանոցների»,-հայտնել է կայանի աշխատակիցը: