Ահազանգ է ստացվել «Домодедово» և «Пулково» օդանավակայաններում ռումբերի առկայության մասին
Իրավապահ մարմինները ստուգումներ են սկսել մոսկովյան «Домодедово» և պետերբուրգյան «Пулково» օդանավակայաններում այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացվել օդանավակայաններում առկա ռումբերի մասին: Այդ մասին հայտնել է РИА «Новости» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններում առկա իր աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն:
«Անանուն հեռախոսազանգ է ստացվել «Домодедово» և «Пулково» օդանավակայաններում ռումբերի առկայության մասին», - ասվել է հաղորդագրության մեջ:
Իրավապահ մարմններում նշել են, որ օդանավակայաններում տարհանում տեղի չի ունեցել, և դրանք աշխատում են նորմալ ռեժիմով: