ՌԴ ԱԳՆ-ն կողմնակալ է համարել ՄԱԿ-ի զեկույցը Ուկրաինայի վերաբերյալ
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ ՄԱԿ -ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարի նոր զեկույցն Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ ոչ օբյեկտիվ է: Այդ մասին հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն:
«Գլխավոր եզրակացությունն այն է, որ այս զեկույցը ոչ օբյետիվ և անգամ կեղծ է համարվում: Ինչ է նշանակում դրա առանցքային հաղորդագրությունն այն մասին, որ Ուկրաինայի կառավարությունը կարող է օրինական ճանապարհով ուժ կիրառել երկրի արևելքում օրինականության և կարգուկանոնի վերականգման նպատակով: Այսպիսով, նման քայլով արդարացվում է ուկրաինացի ուժայինների կողմից իրականացվող պատժիչ գործողությունների իրականացումը», - ասել է նա:
Լուկաշևիչը նաև հայտարարել է, որ զրույցներն Ուկրաինայում մարդու իրավունքների պաշտպանության մասին անիմաստ են, քանի որ զեկույցում կոչ չի արվում ուկրաինական իշխանություններին հրադադար հաստատել երկրի արևելքում: