Ուկրաինայում ոչնչացրել են ՌԴ հատուկ ծառայության էլիտային (լուսանկարներ)
Հակաահաբեկչական գործողության մասնակիցների կողմից Տորեզ-Շախտյորսկ շրջանում ոչնչացվել են ՌԴ բանակի հատուկ ծառայության «45» ջոկատի զինվորականները: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Փոխանցվում է, որ «45» ջոկատը ռուսական բանակի էլիտան է, որոնց զինվորականները համարվում են լավագույներից լավագույնը:
«ՌԴ-ն ամեն կերպ փորձում է քողարկել, որ իր զինվորականները գտնվում են Ուկրաինայի տարածքում և կռվում են ուժայինների դեմ: Այդ իսկ պատճառով նրանք զոհված զինծառայողների մարմինները Ուկրաինայի տարածքից դուրս են բերում գաղտնի և դրանք տեղափոխում են Ռոստովի դիահերձարան»,-հայտնել են ուժայինները: