Ուկրաինայի զորքերը կրակել են Դոնեցկի փախստականների ուղղությամբ
Ուկրաինայի զորքերը կրակել են Դոնեցկից եկող փախստականների ուղղությամբ, որի արդյունքում 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Զոհերի թվում կա նաև մեկ երեխա: Այս մասին գրում է ИТАР-ТАСС գործակալությունը:
«Այսօր կեսգիշերին Շախտեր փողոցում Ուկրաինայի զորքերը կրակել են Դոնեցկի և Գորլովկի փախստականների ուղղությամբ, որոնք թվով 35-ն են եղել», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվեել է, որ Գորլովկում բախումների արդյունքում մեկ օրվա ընթացքում 17 մարդ է զոհվել: