Գորլովկայի քաղաքային խորհուրդը հայտնել է, որ ռմբակոծության հետևանքով զոհվել է 17 քաղաքացի
Գորլովկայի քաղաքային խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագորության համաձայն՝ քաղաքում ընթացող ռմբակոծությունների հետևանքով մեկ օրվա ընթացքում 17 խաղաղ քաղաքացի է զոհվել: Գրում է Gazeta.ru-ն:
«Անցյալ մեկ օրվա ընթացքում հրետանային ռմբակոծության հետևանքով քաղաքի կենտրոնական հատվածում 17 Գորլովկայի բնակիչ է զոհվել: Նրան մեջ եղել է երեք երեխա: Փոխանցվում է նաև, որ վիրավորվել է 43 խաղաղ բնակիչ, որոնց անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել», - ասվել է հայտարարության մեջ:
Տեղի ունեցած դեպքերի հետ կապված քաղաքում եռօրյա սուգ է հայտարարվել: