Էստոնիան կարգելի երկրում ռուսերեն լեզվով պիտակավորում ունեցող ապրանքների վաճառքը
Էստոնիայի սննդի և արդյունաբերության միությունը մշակում է մի օրինագիծ, ըստ որի` երկրում կարգելվի ռուսերեն լեզվով պիտակավորում ունեցող ապրանքների վաճառքը: Գրում է «Газета.Ru»-ն՝ հղում անելով «Говорит Москва»-ին:
Ավելի վաղ, Էստոնացի գրող Ինդրեկ Հարգլան հայտնել է. «Ես չեմ գնի կաթ, որն ունի ռուսերեն պիտակավորում: Այն ,որ էստոնացիները արտադրում են ռուսերեն լեզվով պիտակավորում ունեցող ապրանքներ, շատ տխուր է»:
Այս հայտարարությունից հետո, Էստոնիայի սննդի և արդյունաբերության միությունն ասել է, որ չի կարող չարտադրել տվյալ ապրանքը, բայց կարող է ռուսերեն չգրել պիտակը:
Ավելի վաղ նշվում էր, որ Էստոնիան տնտեսական պատժամիջոցներ է կիրառել Ղրիմի և Սևաստոպոլի դեմ: