Թեև Արամ Մանուկյանի անձնական իրերից քիչ են պահպանվել, սակայն տուն- թանգարանի համար հնարավոր է իրեր գտնել. Արմեն Ասրյանը
Արամի 9 հասցեում գտնվող շենքը, որի մի հարկում ժամանակին ապրել է Արամ Մանուկյանը, այժմ քանդման վտանգի տակ է: Թեև շենքը ոչ բարվոք վիճակում է գտնվում, բայց շատ քաղաքացիներ այն կարծիքին են, որ տունը կարելի է փոքրիկ թանգարանի վերածել:
«Թեև Արամ Մանուկյանի անձնական իրերից քիչ են պահպանվել, բայց տուն- թանգարանի համար հնարավոր է իրեր գտնել: Արամ Մանուկյանի հագուստներից պահպանվել են Սարդարապատում: Մեծ մասը խորհրդային տարիներին ոչնչացվել են, մի մասն էլ կինն է ոչնչացրել` հետապնդումներից խուսափելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պատմական գիտությունների թեկնածու Արմեն Ասրյանը:
Բանախոսն, ընգծելով թանգարանի ստեղծման կարևորությունը, նշեց, որ այն մեծ դեր կխաղա գաղափարական և հայրենասիրական դաստիարակության համար, քանի որ պետության ամրապնդումը հնարավոր է միայն`պահպանելով պետության արժեքներն ու ինքնագիտակցությունը:
Վարդուհի Ստեփանյան