Լիտվան կարող է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել
Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ իր գերատեսչությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ կիրառել: Գրում է Russian.rt.com-ը:
«Եթե ԵՄ-ի կողմից պատժամիջոցների կիրառման գործընթացը դանդաղի, մենք պատրաստ ենք դրանց կիրառումն ազգային մակարդակով իրականացնել», - ասել է նա:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ խոսքը մասնավորապես վերաբերում է Ուկրաինայի նկատմամբ ՌԴ դիրքորոշումը պաշտպանող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը դեպի Լիտվա արգելելուն: