Կիմ Չեն Ինը սպառնում է միջուկային հարվածի ենթարկել Սպիտակ տունը
ԿԺԴՀ-ի բարձրաստիճան զինվորականը հերթական անգամ ԱՄՆ-ին սպառնացել է միջուկային հարվածով, մեղադրելով Վաշինգտոնին Կորեական թերակղզում վատ մթնոլրտի համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
«Եթե ԱՄՆ-ի իմպերիալիստները սպառնան մեր ինքնիշխանությանը ու գոյատևմանը, մեր զինվորականները միջուկային հարվածի կենթարկեն Սպիտակ տունը և Պենտագոնը, որը չարի հիմնական աղբյուրն է»,-հայտնել է զինվորականը:
Բացի այդ, նա նշել է, որ թերակղզում լարվածությունն առաջացել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններից հետո: