«Ռոսնեֆտ» ընկերությունը կարող է մեծ վնաս կրել պատժամիջոցների կիրառման պատճառով
Բրիտանական "BP" ընկերությունը հայտնել է, որ այս տարվա երկրորդ եռամսյակում «Ռոսնեֆտ» ընկերության դեմ կիրառվելիք պատժամիջոցները կարող են վնասել ընկերությանը: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն՝ հղում անելով "The Wall Street Journal"-ին:
Ընկերության այս տարվա եկամուտը կազմել է 3,18 մլրդ դոլար, իսկ նախորդ տարի` 2,4 մլրդ դոլար:
«Եթե հաջորդ պատժամիջոցները կիրառվեն «Ռոսնեֆտ» ընկերության դեմ, բացասական ազդեցություն կունենան ընկերության վրա», - ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ը ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինին արդեն ներկայացրել է պատժամիջոցների ցանկը, որով ԱՄՆ-ն արգելում է ՌԴ-ին իր հետ որևէ գործարք կնքել: