Ռոգոզինը տանկերի մասին ֆիլմ է նկարահանել (տեսանյութ)
ՌուսաստանՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը նկարահանել է ֆիլմ տանկերի մասին: Ֆիլմը կոչվում է«Танки. Уральский характер»: Այն կցուցադրվի հուլիսի 30-ին «Россия 1» հեռուստաընկերությամբ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ֆիլմը պատմում է Նիժնի Թագիլեի մասին, Պյոտր 1-ի ժամանակներից մինչև մեր օրերը: Ֆիլմի հեղինակ Դմիտրի Ռոգոզինը թվիթթերյան իր էջում գրել է, որ հեռուստադիտողը կիմանա տանկերի մասին, որոնք ունեն հոգի:
Փոխվարչապետին ֆիլմը նկարահանելու ժամանակ օգնել են «Уралвагонзавод» ընկերության տնօրեն Օլեգ Սիենկոն և իր տեղակալ Վյաչեսլավ Հալիտովը: Նրան օգնել է նաև ստեղծագործության հեղինակ Սերգեյ Ուստյանցևը: