Դոնեցկում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով գազի խողովակաշարեր և հոսանքի գծեր են վնասվել
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ ամբողջ գիշերվա ընթացքում Դոնեցկը հրետանային ռմբակոծությունների է ենթարկվել: Սակայն առավելագույն կերպով տուժել են քաղաքի Լենինյան և Կիևյան շրջանները: Գրում է Russian.rt.com-ը:
Ռմբակոծությունների հետևանքով գազի խողովակաշարեր և հոսանքի գծեր են վնասվել: Ավելի քան 50 առանձնատուն լիովին հոսանքազկվել է:
Ժամանակավորապես դադարեցված է նաև Դոնեցկի երկաթուղային կայարանի մի քանի ուղղություններով մեկնող վագոնների աշխատանքը: