Երկու ռուս լրագրողի սպանության մեջ կասկածվող օդաչուին ցանկանում են Ուկրաինայի հերոսի կոչում շնորհել
Ուկրաինայի Գերագույն ռադան առաջիկայում պլանավորում է քննարկել մի օրինագիծ, որով ցանկանում են Ուկրաինայի հերոսի կոչում շնորհել օդաչու Նադեժդա Սավչենկոյին: Այս մասին հայտնում է РБК-Украина-ն:
Այսպիսի առաջարկով հանդես է եկել պատգամավոր Սերգեյ Միշենկոն:
Նշվում է, որ Նադեժդա Սավչենկոյին ձերբակալել էին ՌԴ-ում և այժմ նա այնտեղ գտնվում է մեկուսարանում: Նրան մեղադրում են ռուս լրագրողներ՝ Իգոր Կորնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանության մեջ: Կան կասկածներ, որ նա տվյալներ է տվել, թե որտեղ են գտնվում լրագրողները և այդ ժամանակ լրագրողների ուղղությամբ կատարվել է ականանետային գնդակոծում:
Փոխանցվում է, որ Սավչենկոյին ձերբակալել էին հուլիսի 9-ին: Ձերբակալության ժամկետը երկարաձգվել է մինչ օգոստոսի 30-ը: