Ալթայում խոշոր կարկուտը կոտրել է 300 տների պատուհաններ և վնասել տանիքներ
Ալթայի շրջանում սկսված խոշոր կարկուտը վնասել է ավելի քան 300 տների պատուհաններ: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԻՆ պաշտոնական հայտարարությանը:
«Կարճատև տեղացած կարկուտը, որը եղել է 2 շրջաններում՝ Ալթայի Հանրապետությունում և Աշթայի շրջանում, չորս բնակավայրերի հասցրել է լուրջ վնասներ: Վնասվել են հիմնականում ապակիներ, որոնք ջերմոցների համար են նախատեսված եղել:
Բացի այդ վնասներ են հասցրվել նաև 300-ից ավելի տանիքների»,-ասվել է հայտարարության մեջ: Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 150 մասնագետ, որոնք գործի են դրել 50 ավել սարքավորումներ: Տեղում աշխատում են նաև փրկարարները: