Ե՞րբ է ՀԱՊԿ-ն դադարելու լռել և քայլեր կձեռնարկի՝ օգնելու դաշնակիցներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանգստյան օրերին ադրբեջանական կողմը կրկին գնդակոծության է ենթարկել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Այս անգամ կրակոցներ են եղել ոչ միայն գյուղացիների, այլև՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենայի ուղղությամբ.
Կարմիր Խաչի ներկայացուցիչները մեկնել էին սահմանամերձ Չինարի գյուղ' տեղի բնակիչների խնդրանքով, աջակցելու բերքահավաքի կազմակերպմանը: Ու փոխանակ իրականությանը շիտակ նայելու, նրանք դեռ դժվարանում են ասել, թե կրակոցը որ կողմից է եղել: Բարեբախտաբար, այս անգամ զոհեր ու վիրավորներ չկան:
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով. Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին, որի հետ պայմանագրի համաձայն, ՀԱՊԿ պետությունները պարտավոր են միմյանց օգնել նման իրավիճակներում:
Ավելին՝ հայ-ռուսական ռազմական պայմանագրում էլ նշված է, որ ռուսական ռազմակայանը ՀՀ-ում գտնվելու ընթացքում ՀՀ ԶՈՒ հետ համատեղ նաև ապահովում է ՀՀ անվտանգությունը»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: