Ֆրանսիայի ԱԳՆ. Air Algerie-ի օդաչուները խնդրել են փոխել թռիչքի ուղղությունը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորեն Ֆաբիուսը հաստատել է , որ Air Algerie ավիաընկերության վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուները աղետից մի քանի րոպե առաջ խնդրել էին փոխել MD-83 օդանավի ուղղությունը: Ուագադուգու- Ալժիր ուղերթի կործանման հետևանքով զոհվել է 116 ուղևոր:
Նախարարի խոսքերով, անձնակազմը 180 աստիճանով ուղղությունը փոխելու հնարավորություն էր խնդրել :
Առայժմ պարզված չէ աղետի պատճառը: