Դոնեցկում ռմբակոծության ժամանակ զոհվել է 3 մարդ
Դոնեցկում ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 3 մարդ, իսկ մոտ 5 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ է ստացել: Այս մասին հայտնում է "Интерфакс"-ը՝ հղում անելով Դոնեցկի քաղաքային խորհրդին:
«Կրակոցների և պայթյունների ձայներ լսվել են քաղաքի բոլոր հատվածներում: Կրակոցներ հիմնականում եղել են “Куйбышевску” շրջանում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Փոխանցվում է, որ գնդակոծման հետևանքով վնասվել է մի քանի շինություն: