ՌԴ-ն կարգելի ԱՄՆ-ից թռչնամիս ներկրել
ՌԴ-ն կարգելի ԱՄՆ-ից թռչնամսի ներկրումը: Գրում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով "Россельхознадзор"-ի տնօրեն Սերգեյ Դանկվերտինի կատարած հայտարարությանը:
«Մեկ շաբաթվա ընթացքում պարզվել է, որ ԱՄՆ-ից թռչնի մսի ներկրումը Ռուսաստան չի համապատասխանում ընդունված չափանիշներին: Սա կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ը ստիպված կլինի տուգանք վճարել», - ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Կալիֆոռնիայի թռչնաբուծական ֆաբրիկայից ՌԴ թռչնի մսի ներկրումը: