Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների արդյունքում զոհերի թիվն ըստ ՄԱԿ-ի տվյալների
Ապրիլի կեսերից Ուկրաինայում զոհվել է 1129 խաղաղ բնակիչ: Այս մասին ասվում է Ուկրաինայում մարդու իրավունքներին նվիրված հատուկ զեկույցում, որը մշակել է Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակը:
Համաձայն զեկույցի ՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերի հստակ թիվը ներկայումս հաշվելը դժվար է, սակայն Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի առաքելությունից և ԱՀԿ-ից ստացված տվյալներով՝ ապրիլի կեսերից մինչև հուլիսի 26-ը Ուկրաինայում սպանվել է 1129 խաղաղ բնակիչ և վիրավորվել 3442 մարդ: