Տրիպոլիում հրթիռն ընկել է բնակելի տան վրա. կա 15 զոհ
Տրիպոլիում հրթիռն ընկել է բնակելի տան վրա: Զոհվել է 15 եգիպտացի: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխանցվում է, որ զինյալները հրթիռներ էին արձակել Տրիպոլիի ուղղությամբ, որի հետևանքով կործանվել էր բնակելի տներից մեկը:
Նշվում է, որ զոհված եգիպտացիները Տրիպոլիում պայմանագրային աշխատողներ են եղել: