ԵՄ-ն ՌԴ-ի հետ հարաբերությունները պետք է պարզի քաղաքական ճանապարհով.Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Եվրամիությունը պետք է ՌԴ-ի հետ հարաբերությունները պարզի քաղաքական ճանապարհով: Գրում է РИА «Новости»-ին:
«Երբ հակամարտություններն աշխարհաքաղաքական նկատառումներով են տեղի ունենում, ապա դա ձեռնտու չէ ոչ մի կողմին: Ես վստահ եմ, որ եվրոպական երկրները, որոնք այժմ պատժամիջոցների ցանկն են կազմում, դրանից նրանք «բերկրանք» չեն ապրում», - ասել է Լավրովը Մոսկվայում բրիֆինգի ժամանակ:
Նրա խոսքով` դժվար չէ հասկանալ` ով ինչ է ցանկանում: Նա նաև հավելել է, որ Մոսկվան չի պատրաստվում պատասխանել իր դեմ կիրառվող պատժամիջոցներին: «Մենք ունենք քաղաքական գործիչներ, ովքեր դատում են «սառը գլխով»: Բայց իհարկե, միևնույն ժամանակ մենք չենք կարոող նաև չմտածել պատժամիջոցների մասին», - ասել է Լավրովը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Գերմանիան մտադիր է աջակցել ԵՄ-ին և նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ: