Արևմուտքի պատժամիջոցները չեն հասնի իրենց նպատակակետին. Լավրով
Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ չեն կարող հասնել իրենց նպատակակետին, քանի որ երկիրը դրանով ավելի անկախ կդառնա: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Պատժամիջոցները հազվադեպ են հասնում իրենց նպատակակետին, իսկ Ռուսաստանի դեպքում նրանք պարզապես չեն կարող հասնել դրան: Մենք դրանից երջանկություն չենք ապրում, ինչպես Եվրոպական երկրները, որոնք օգտագործում են այդ պատժամիջոցները: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ առաջացած բարդությունները տնտեսության որոշ ոլորտներում ՝ հաղթահարելի են»,-հայտարարել է Լավրովը: