Ղրիմը պատկանում է Ռուսաստանին. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ղրիմի տարածքային ամբողջականության մասին ոչ մի հարց «չի եղել և չի կարող լինել»: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն:
«Ես մտածում եմ, որ Դուք հասկանում եք: Այս հարցը երկրորդ անգամ է արդեն տրվում և ես երկրորդ անգամ պատասխանում եմ ,որ Ղրիմը համարվում է Ռուսաստանի մի մաս», - ասել է Լավրովը Մոսկվայում բրիֆինգի ժամանակ:
Նախարարը նաև հավելել է, որ Մոսկվան չի պատրաստվում այս հարցի վերաբերյալ ինչ-որ մեկի հետ բանակցել: