Լուգանսկում ռբակոծման հետևանքով զոհվել է 5 խաղաղ բնակիչ
Լուգանսկում ռմբակոծման ժամանակ, որը գտնվում է աշխարհազորայինների հսկողության տակ, զոհվել է 5 խաղաղ բնակիչ, իսկ 15-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է տեղական քաղաքային խորհուրդի մամլո ծառայությունը:
«Քաղաքի մշտական ռմբակոծության հետևանքով զոհվել է 5 խաղաղ բնակիչ, իսկ 15-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Երեկ շտապօգնությունը ստացել է մոտ 106 կանչ»,-հայտնել է մամլո ծառայությունը:
Իսկ մինչ այդ, ժամանակավորապես դադարեցվել էր նաև ջրամատակարարումը: