«Նոր Ալիք» երգի մրցույթում կազմակերպիչներն ամեն ինչ ներքին կարգով են վճռում. Իգոր Կրուտոյ
«Նոր Ալիք» երգի մրցույթի ժյուրիի անդամ Իգոր Կրուտոյը եզրափակիչ մամուլի ասուլիսում ասել է, որ չի ցանկանում հեռանալ Լատվիայից,բայց իր համբերությունն անսահման չէ: Այս մասին գրում է Delfi-ին:
Կոմպոզիտորի խոսքով` նա արդեն մոտ 10 զանգ է ստացել ՌԴ պատգամավորներից, ովքեր ցանկություն են հայտնել, որ «Նոր Ալիք» երգի մրցույթը հաջորդ տարի կկայանա Ռուսաստանում, բայց առայժմ Կրուտոյը որևէ տարբերակ չի տեսնում, որ հաջորդ տարի մրցույթը կանցկացվի Ռուսաստանում:
«Ինչու այդպիսի բան չկա "КВН"-ում, "Comedy Club"-ում, և միայն «Նոր Ալիք» երգի մրցույթի ժամանակ է նկատվում: Խոսքն այն մասին է, որ կազմակերպիչներն ամեն ինչ ներքին կարգով են որոշում», - ասել է Կրուտոյը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լատվիան «Նոր Ալիք» մրցույթից առաջ պատժամիջոցներ սկսեց կիրառել ՌԴ արտիստ Իոսիֆ Կոբզոնի, Օլեգ Գազմանովի և Վալերիայի դեմ: