Ջոն Քերրին կոչ է արել ՌԴ-ին Ուկրաինային զենք չմատակարարել
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ժամանակ Մոսկվային կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինա: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Պետքարտուղարը կոչ է արել դադարեցնել ծանր սպառազինության, հրթիռների և հրետանու մատակարարումները Ռուսաստանից Ուկրաինա»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ հայտնել է, որ Սերգեյ Լավրովը կոչ էր արել Քերրիին չմիջամտել ԵԱՀԿ դիտորդների աշխատանքին «Դոնեցկի» և «Գուկովի» անցակետերում: