Գազայի հատվածում ներկա պահին կրակը դադարել է
Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում պետք է դադարեցվեն հրետանային ռմբակոծությունները: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
«Ներկա պահին կրակը դադարել է, այժմ ուսումնասիրում են ստորգետնյա թունելները, որտեղ հնարավոր է զինյալներ լինեն», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էին, որ հուլիսի 28-ի գիշերը Գազայի հատվածում բախումներ չեն եղել:Միայն «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից մեկ հրթիռ է բաց թողնվել: