Ուկրաինայում կրակոցները չեն դադարում
Ուկրաինական բանակը երեկ ամբողջ օրը «Գրադով» ռմբակոծել է Դոնեցկի շրջանում գտնվող Գորլովկան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աշխարհազորայիններին:
«Քաղաքի կենտրոնի ուղղությամբ արձակել են «Գրադի» 6 արկ, որոնք ընկել են մի քանի բնակելի շենքերի վրա»,-հայտնել է աշխարհազորայինների ներկայացուցիչը:
Տեղի բնակիչները հայտնել են, որ քաղաքը համարյա ամբողջությամբ գտնվում է կրակի մեջ և մարդկանց մարմինները ընկած են փողոցներում: