Կիևը հաստատել է, որ իր զինվորներն անցել են ՌԴ-ի տարածք
Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը «Интер» հեռուստաալիքի եթերում ելութ ունենալու ժամանակ հաստատել է, որ ուկրաինացի ավելի քան 40 զինծառայող անցել են ՌԴ-ի տարածք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ այդ զինծառայողներն անցել են ՌԴ-ի տարածք, քանի որ չեն ցանկացել կռվել աշխարհազորայինների հետ:
«Իրականում այդպիսի դեպք տեղի է ունեցել»,-նշել է Գելետեյը՝ հավելելով, որ զինվորականները լքել էին իրենց դիրքերը և խնդրել էին աշխարհազորայիններին թույլ տալ իրենց անցնել ՌԴ-ի տարածք: