ՄԱԿ-ի ԱԽ-ն շտապ խորհրդակցություն կանցկացնի Գազայի հատվածում տիրող իրավիճակի հետ կապված
"Associated Press" գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն մոտակա ժամերի ընթացքում շտապ խորհրդակցություն կանցկացնի Գազայի հատվածում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն համաձայնեցրել է հայտարարությունը, որով կոչ է անում Իսրայելին և «ՀԱՄԱՍ» շարժմանն անհապաղ և անվերապահ մարդասիրական հրադադար սահմանել: Խորհրդակցությունը կսկսվի Մոսկվայի ժամանակով ժամը 08.00-ին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ էր արել Գազայի հատվածում անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել: