ՌԴ սահմանապահներն Ուկրաինային են հանձնել վիրավորներին և մահացածներին
Ռուս սահմանապահները հուլիսի 28-ի գիշերն Ուկրաինային են հանձնել «Матвеев Курган» սահմանային անցակետի մոտ զոհված չորս զինվորի աճյունները: Այդ մասին հայտնել է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԴԱԾ Ռոստովի մարզի սահմանային վերահսկողության ներկայացուցիչ Վասիլի Մալաևինի կատարած հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն:
«Ուկրաինացի զինվորականների հանձնումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 3:00-ին», -ասել է Մալաևը:
Երեկ գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ռուս սահմանանպահները կրկին տարանցիկ միջանցք են ստեղծել, որով Ուկրաինա են տեղափոխվում վիրավորներն ու զոհված զինվորականները: