ՄԱԿ-ը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում
ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել Իսրայելին և Պաղեստինին անհապաղ կերպով Գազայի հատվածում հրադադար հաստատել: Այդ մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Կազմակերպությունում բացատրել են, որ հումանիտար հրադադարը նախ անհրաժեշտ է այն բանի համար, որ ապահովվի մարդասիրական օգնության առաքումը տարածաշրջանի խաղաղ բնակչությանը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ էր արել անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել տարածաշրջանում: