Լեհաստանի հյուպատոսարանը օգնություն է ուղարկել Ուկրաինայում վիրավորված լրագրողին
Լեհաստանի ԱԳ նախարար Միխալ Սաֆյանիկը հայտնել է,որ հյուպատոսարանը օգնություն է ուղարկել Ուկրաինայում վիրավորված լրագրողին,ով Ուկրաինայի «Эспресо.TV»-ի թղթակիցն է: Վերջինս Ուկրաինայի արևելքում զինյալների կրակոցներից վիրավորվել էր: Գրում է «Газета.Ru»-ն:
«Այո,մենք հաստատում ենք այն տեղեկատվությունը,որ օգնություն ենք ուղարկել լրագրողին: Նա գտնվում է ծանր վիճակում,բայց ոչ այնքան,որ չկարողանա մեզ հետ խոսել», - գրում է РИА «Новости»-ին՝ վկայակոչելով Սաֆյանիկին:
Նրա խոսքով, Լեհաստանի լրագրողը Խարկովի հիվանդանոցներից մեկում է գտնվում: