Ինգուշեթիայի խանութներից մեկում ռումբ է հայտնաբերվել
Ինգուշեթիայի խանութներից մեկում իրավապահ մարմինները ռումբ են հայտնաբերել:Գրում է «Интерфакс» -ը՝ հղում անելով Ինգուշեթիայի ՆԳՆ-ին:
«Կեսօրին իրավապահ մարմինները խանութներից մեկից ստացել են տեղեկություն այն մասին,որ խանութում ռումբ կա,դեպքի վայր են մեկնել իրավապահ մարմինները», - ասված է հաղորդագրության մեջ:
Ներկա պահին իրավապահ մարմիններն աշխատում են ռումբը վնասազերծելու համար: