1137 թվականին Եգիպտական սուլթան Մելիք Նասրը պատժիչ արշավանք իրականացրեց դեպի Կիլիկիա
Էխ, եկեղեցի....
Ահա վաստակդ, դավաճան կառույց
1137 թվականին Եգիպտական սուլթան Մելիք Նասրը պատժիչ արշավանք իրականացրեց դեպի Կիլիկիա' քանզի Կիլիկիայի արքաները և հայ եկեղեցին եվրոպական արքունիքներն էին ողողում պատվիրակներով' հրավիրելով Եվրոպայի միապետներին նոր խաչակրաց արշավանքներ կազմակերպել դեպի Արևելք:
Լևոն Ե արքան ի վերջո դիմում է խնդրանքով Մելիք Նասրին' հայցելով նրա ներողամտությունը: Մելիքը բանտարկել է տալիս Կիլիկիո պատվիրակներ Բոհեմունդ Լուսինյանին, իշխան Սիրունին ու իշխան Վասիլին և թելադրում իր պայմանները, այն է' հայոց արքան ու եկեղեցին այլևս պետք է խզեին իրենց կապերը Հռոմի պապի հետ և եվրոպացիներին չառաջնորդեն Արևելք: Լևոն Ե երդվում է Ավետարանի վրա ու կնքվում է հաշտություն:
Սակայն ամենայնիվ' ողորմելի ու անհեռատես Լևոն Ե հայոց կաթողիկոսի դրդմամբ դրժում է երդումն ու դարձյալ բանակցություններ սկսում Բենեդիկտոս ԺԲ Պապի հետ, ով ազատում է Լևոնին իր տված երդումից ու առաջարկում հայ եկեղեցու ունիան Վատիկանի հետ, ինչը հայոց արքայի ու կաթողիկոսի սրտով էր:
Արդյունքում' Մելիք Նասրը գրավեց Դաշտային Կիլիկիան Այաս նավահանգստով հանդերձ...
Վահե Անթանեսյան,ֆեյսբուք: