Հոլանդիան ռազմական դիտորդական առաքելություն չի ուղարկի Boeing 777-ի վթարի վայր
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հայտնել է,որ Հոլանդիան չի կարող ռազմական դիտորդական առաքելություն ուղարկել մալազիական ինքնաթիռի վթարի վայր,քանի որ հնարավոր է դրանից հակամարտություն առաջանա: Գրում է Reuters-ը:
«Մենք եկել ենք այն եզրակացության,որ հնարավոր է Հոլանդիայի ռազմական դիտորդական առաքելության և Ուկրաինայի միջև հակամարտություն առաջանա», - ասել է Ռյուտտեն:
Նրա խոսքով, առայժմ անհնար է ռազմական դիտորդական առաքելություն ուղարկել Boeing 777-ի վթարի վայր: