Մեկ օրում Ռոստովի մարզ է ժամանել 683 ուկրաինացի փախստական
Ուկրաինայի փախստականների թիվը Ռոստովի մարզում գերազանցել է 40 հազարը: Գրում է ИТАР-ТАСС –ը՝ հղում անելով տեղի ԱԻՆ-ին:
«Մեկ օրում Ռոստովի մարզ է ժամանել 683 փախստական: Մարզում փախստականների ընդհանուր թիվը կազմում է 40 հազար,որից 13 հազարը երեխաներ են», - ասված է հաղորդագրության մեջ:
Տեղի ԱԻՆ-ում հավելել են ,որ Ռոստովի մարզում այժմ փախստականների համար կա 90 ժամանակավոր կացարան: