ԼԺՀ զինյալները գիշերն ընթացող մարտերի ընթացքում 14 ուժային են գերի վերցրել
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զինյալները հուլիսի 27-ի գիշերն ընթացող մարտերի ընթացքում 14 ուժայինների են գերի վերցրել: Այդ մասին հայտնել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Ալեքսեյ Տոպորովը: Գրում է Russian.rt.com-ը:
Նա հայտնել է, որ ուժայինները բախումների վայրից հեռացել են ոչ մեծ խմբերով:
«Գիշերը նրանք փորձել են փակել Կրասնոդոն տանող ճանապարհը: Փորձել են ճեղքել նաև Լուգանսկի օդանավակայանի շրջափակումը, որտեղ գտնվում է հակառակորդի մի մասը, սակայն դա նրանց չի հաջողվել»,- հայտարարել է Տոպորովը: