Շղթայական ավտովթար Դավիթաշենում. բախվել են Mercedes-ը, BYD-ը և Opel-ը. կան վիրավորներ. Mercedes-ը վարել է Խնձորեսկի գյուղապետը. Shamshyan.com (լուսանկարներ)
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հուլիսի 27-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում բախվել են Opel մակնիշի 35 VO 729 համարանիշի, BYD մակնիշի 35 ՏՕ 464 համարանիշի և Mercedes մակնիշի 07 LO 002 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով, քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումից հետո Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել մայթեզրի վրա՝ կոտրելով այնտեղ եղած ծառը:
Մանրամսները՝ այստեղ: