Ոստիկանները կանխել են ինքնասպանության փորձը
Երեկ՝ ժամը 17.45-ի սահմաններում, Գորիսում տեղի է ունեցել ինքնասպանության փորձ: Ծառայողական աշխատանքը կատարելիս 2 ոստիկաններ՝ Վարդան Թունյանը և Ալյոշա Մայիլյանը, մոտ 100 մետր հեռավորությունից նկատել են, որ մի աղջիկ կանգնած է Դիտակետ կոչվող կամրջի ձողերի վրա և պատրաստվում է նետվել ձորը:
Ոստիկանները շտապ կողմնորոշվել են և արագ վազելով հասել են աղջկան և նրան կարողացել են բռնել ընկնելու պահին: Operativ.am-ի թղթակցի հաղորդմամբ, ոստիկանները և աղջիկը չեն տուժել: Այնուհետև ինքնասպանության փորձ կատարողին տեղափոխել են Գորիսի ոստիկանական բաժանմունք, որտեղ բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում պարզել են,
որ 30-ամյա Արևիկ Ե.-ն ընկերոջ հետ հարաբերությունները չպարզելու արդյունքում և այն ամենից հետո, երբ ընկերը վիրավորել է նրան, փորձել է կատարել ինքնասպանություն, սակայն ոստիկանների արագ արձագանքման արդյունքում այն տեղի չի ունեցել: