Նորվեգիայի հատուկ ծառայությունները տեղեկատվություն են ստացել, որ երկիրը կարող է ենթարկվել ահաբեկչական հարձակումների
Նորվեգիայի հատուկ ծառայությունները հինգշաբթի տեղեկատվություն են ստացել, որ առաջիկա օրերին երկիրը կարող է ենթարկվել ահաբեկչական հարձակումների: Նորվեգիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել օդային տարածքի մի մասը Բերգեն քաղաքի վրա, ինչպես նաև՝ ուժեղացնել ստուգումները սահմաններին:
Այս ամենն իրականացվում է, որպեսզի խուսափեն ահաբեկիչների զինված գործողություններից: Արգելքը վերաբերում է միայն ոչ մեծ մասնավոր ինքնաթիռներին և զբոսաշրջային թռիչքներին:
Միաժամանակ երկրի իշխանությունները հայտարարել են, որ կստուգեն բոլոր զբոսաշրջիկների անձնագրերը: Նորվեգիան շենգենյան գոտու անդամ է, ուստի երկրի սահմաններին անձնագրերը չեն ստուգվում: