ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվել են մասնակցել տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությանը
Օգոստոսի 4-16-ը մերձմոսկովյան Ալաբոնո հրաձգարանում անց է կացվելու տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունը: ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվել են մասնակցել տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությանը: Մրցմանը կժամանանեն միայն այդ կազմակերպության դիտորդները:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լենցովին: Լենցովը ասել է, որ հաջորդ տարվանից տանկային բիաթլոնը կանցկացվի Ռուսաստանի սահմաններից դուրս:
Գեներալը նշել է, որ հրավեր է ուղարկվել 40 պետությունների բանակներին: Նրա փոխանցմամբ միջոցառմանը մասնակցելու են 12 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Անգոլայից, Հայաստանից, Բելառուսից, Վենեսուելայից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Քուվեյթից, Մոնղոլիայից, Սերբիայից ու Ռուսաստանից: