Քադիրովը հրապարակել է պատժամիջոցների ցուցակը
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը պատժամիջոցների ցուցակում ներառել է նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և ԵՄ-ին: Այս մասին գրում է նախագահի մամուլի ծառայությունը:
«Այսօր ես որոշում եմ կայացրել պատժամիջոցների ցուացակում ներառել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային,ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուին,ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեին,Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնին և Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլղին», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ,ԵՄ-ը պատժամիջոցների ցուցակում ներառել էր նաև Քադիրովին: